Ռուսաստանը կսկսի 5-րդ սերնդի կործանիչների արտադրությունը 2015-16թ.

16:45 • 23.12.12

Ռուսական 5-րդ սերնդի կործանիչների՝ ПАК ФА –ի սերիական արտադրությունը կսկսվի 2015-16թ.։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ լեյտենանտ Վիկտոր Բոնդարյովին։

 

Վերջինի խոսքերով, 5-րդ սերնդի 5 կործանիչների պաշտոնական փորձարկումները կսկսվեն 2013թ. մարտին և կավարտվեն 2-2,5 տարուց։ Բոնդարյովը նաև նշել է, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նոր սերնդի ռմբակոծիչ հրթիռակրի՝ ПАК ДА-ի մշակումը կավարտվի 2017-18թթ.։

 

«Սա շատ լուրջ ինքնաթիռ է, որը պետք է պահպանի երկրի ռազմավարական անվտանգությունը երկար տարիներ, ուստի մենք սխալվելու իրավունք չունենք։ Բացի այդ այն իր հատկանիշներով կգերազանցի արտասահմանում գործածվող նմանատիպ մյուս կործանիչներին»,-ասել է Բոնդարյովը։
 

Ռուսաստանը կսկսի 5-րդ սերնդի կործանիչների արտադրությունը 2015-16թ.