Ferrari-ն չեխ միլիոնատիրոջ պատվերով ստեղծել է FF-ի բացառիկ տարբերակը (լուսանկարներ)
Իտալական հեղինակավոր Ferrari մեքենաշինական ընկերությունը կլորիկ գումարի դիմաց յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել բացառիկ և անկրկնելի մեքենա, գրում է LuxPlanet-ը։
Օրերս SF Motors-ը, որը Ferrari-ի պաշտոնական դիլերն է Չեխիայում, Պրահայի իր ավտոսրահում ներկայացրել է Ferrari FF մեքենայի բացառիկ տարբերակը, որը պատրաստվել է չեխ միլիոնատիրոջ պատվերով։
Այս մեքենայի արժեքը 388, 700 հազար դոլար է։ Այն, ի տարբերություն մեքենայի օրիգինալ տարբերակի, ունի մի շարք առավելություններ, մասնավորապես՝ Daytona նստատեղեր և JBL ներկառուցված ձայնային համակարգ։
Մեքենայի գույնը ևս բացառիկ է և հատուկ ստեղծվել է այս փոխադրամիջոցի համար։ Այն կոչվում է Rosso Dino և իր մեջ ներառում է կարմիր և նարնջագույն երանգները։ Մոդելի տեխնիկական հատկանիշերը մնացել են անփոփոխ։










