Նոր iPad-ը հավանաբար կներկայացվի 2013թ. մարտին

19:00 • 24.12.12

Վերջերս iPad mini-ի թողարկումից հետո Apple-ը նոր iPad-ի վրա է աշխատում, հայտնում է НТВ-ն՝ հղում կատարելով ճապոնական Macotakara կայքին:

Ըստ աղբյուրի՝ ընկերությունում այժմ պլանշետի 2 նոր մոդելների վրա են աշխատում: iPad 5 –ը կներկայացվի 2013-ի մարտին:

Նորույթը նման կլինի վերջին iPad mini-ին, սակայն 9,7 մատնաչափ դիսփլեյով հանդերձ ավելի թեթև ու բարակ կլինի:

 

Ըստ Macotakara-ի՝ Apple-ում աշխատում են նաև iPad mini-ի երկրորդ տարբերակի վրա:
 

Նոր iPad-ը հավանաբար կներկայացվի 2013թ. մարտին