Ռուսաստանը շուտով կստանա С-500-ները, որոնք կարող են 7 կմ/վայրկյան արագությամբ թռչող թիրախներ խոցել

22:28 • 24.12.12

Ռուսական հեռանկարային զենիթահրթիռային հակաօդային (ԶՀՀ) С-500 համակարգը շուտով կապահովի առանձին շրջանների, խոշոր մարզերի, արտադրական օբյեկտների և ռազմավարական նշանակության օբյեկտների հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը: Այս մասին, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ՌՕՈւ գլխավոր հրամանատար գեներալ լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը:

 

Բոնդարևի խոսքով, համալրիրը կկարողանա միաժամանակ մինչև տասը բալիստիկ թիրախներ խոցել, ներառյալ հիպեր ձայնային թևավոր հրթիռների մարտական հատվածները, որոնք մինչև 7000 մետր/վայրկյան արագությամբ են ընթանում:
«Իր մարտական հնարավորություններով С-500 ԶՀՀ-ն զգալիորեն կգերազանցի ներկայում սպառազինության տակ եղած С-400 Триумф ԶՀՀ-ին և դրա ամերիկյան մրցակից` PAC-3 համակարգին», - նշել է ՌԴ ՌՕՈւ հրամանատարը:


Նոր համալիրում նախատեսվում է օգտագործել բալիստիկ և աերոդինամիկ խնդիրների առանձնացված լուծման մեթոդները: Միևնույն ժամանակ մեծ և միջին հեռահարության բալիստիկ հրթիռների մարտական բլոկների դեմ պայքարը С-500 ԶՀՀ-ի հիմնական մարտահրավերը կլինի: Համալիրը կկարողանա մարտական բլոկները խոցել հետագծի վերջնամասում և հայտնի սահմաններում` միջին հատվածում:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ С-500 շատ ավելի հզոր ռադար կստանա, որը 800-900 կմ հեռավորության վրա թիրախներ կհայտնաբերի:


Նշենք, որ 2012թ. հունիսին հաղորդվում էր, որ С-500-ը Ռուսական բանակի սպառազինության տակ կսկսի դրվել արդեն 2013թ.` նախատեսվող ժամկետից երկու տարի շուտ:

 

Ռուսաստանը շուտով կստանա С-500-ները, որոնք կարող են 7 կմ/վայրկյան արագությամբ թռչող թիրախներ խոցել