Հայտնաբերվել են սարդեր, որոնք իրենց համար խրտվիլակներ են պատրաստում (լուսանկարներ)

00:52 • 24.12.12

Սարդոստայնների վրա խայծեր տեղադրելը նորություն չէ Cyclose ընտանիքի սարդերի համար: Նրանց որոշ տեսակներ պատրաստում են «ինքնաքանդակներ»` նույն գույնի և չափի, ինչ որ իրենք են և բացի այդ, «խրտվիլակները» լույսը անդրադարձնում են ինչպես իրական սարդի մարմինը: Կենսաբանները հակված են մտածել, որ այս տարօրինակ շինությունները նախատեսված են գիշատիչների ուշադրությունը շեղելու համար, տեղեկանցում է Вести-ին:

Ներկայում Արևմտյան Ամազոնիայում գտնվող Տամբոպատայի գետի ակունքում հայտնաբերվել է Cyclos տեսակի նոր ներկայացուցիչ, որը խրտվիլակ պատրաստելու տեխնիկան հասցրել է կատարելության:


Տամբոպատա հետազոտական կենտրոնում անցկացվող ծրագրերից մեկի ժամանակ գիտնականները սարդոստայնի մեջ հայտնաբերել էին սատկած սարդ հիշեցնող մի բան: Այն պատված էր սնկերով: Շուտով գիտնականները նկատում են, որ 2.5 սանտիմետր չափեր ունեցող խրտվիլակը սկսում է շարժվել:


Պարզվում է, որ տերևներից, չորացած միջատներից և այլ աղբից պատրաստված այս պատրանքը պատրաստել է 6 մմ երկարություն ունեցող սարդը: Սարդը թաքնվում էր իր խրտվիլակի ետևում և սարդոստայնի միջոցով «ղեկավարում էր» այն:


Տեղանքը մանրամասն ուսումնասիրելուց հետո, կենսաբանները հայտնաբերել են նման 25 խրտվիլակ:

 


 

Հայտնաբերվել են սարդեր, որոնք իրենց համար խրտվիլակներ են պատրաստում (լուսանկարներ)