Չղջիկները կօգնեն կանխարգելել մահացու հիվանդությունների տարածումը և ավելացնել կյանքի տևողությունը
Չղջիկները ցնցող կենդանիներ են: Նրանք կարողանում են, անկախ դժվարություններից վերապրել ու պահպանել իրենց տեսակը արդեն 65 մլն տարի: Մասնագետների կարծիքով, նրանք կարող են մեզ հուշել, թե ինչպես կարելի է երկարակեցության հասնել և բարձրացնել իմունային համակարգի արդյունավետությունը, հաղորդում է Zee News-ը:
Ավստրալիայի կենդանիների առողջության լաբորատորիայի գիտնական Քրիս Քոուլեդը մեկնաբանում է այսպես. «Չղջիկները բնական պահոց են հանդիսանում մի քանի մահացու վիրուսների համար, ինչպես օրինակ՝ էբոլա, խենդրա և ատիպիկ թոքաբորբ: Սակայն նրանց ինֆեկցիան չի դիպչում: Նաև դրանք միակ թռչող կաթնասունն են: Բացի այդ, նրանք շատ երկար են ապրում համադրելով համանման չափեր ունեցող այլ կենդանիների հետ»:
Քոուլեդը Bat Pack կոչվող հետազոտական խմբի մեջ է մտնում, որոնք ուսումնասիրում են չղջիկներին, նրանց տարածած վիրուսները և դրանց ազդեցությունը մարդու վրա:
Նշյալ գիտական խումբը Պեկինյան ինստիտուտի հետ համատեղ երկու տեսակի չղջիկների` սև թռչող աղվեսի և Myotis davidii գենոմի վերծանում է իրականացրել:
Հետազոտողները արդյունքում ցանկանում են տեղեկություններ ստանալ, որոնք կօգնեն մարդկային մահացու հիվանդությունների տարածումը կանխարգելել և դրանք բուժել: Էվոլյուցիոն հարմարեցման մեխանիզմները հասկանալը այն հաջողության բանալին է, որը կարող է ընդլայնել մարդկանց երկարակեցության և վիրուսների դեմ պայքարի ոլորտի հնարավորությունները:










