Instagram-ին դատի են տվել

10:28 • 25.12.12

Facebook սոցիալական ցանցը Սուրբ Ծննդյանը ստացել է ոչ այնքան հաճելի «նվեր»։ Օգտատերերը հայց են ներկայացրել Instagram ծառայության դեմ, հայտնում է vestifinance-ը։ 


Գլխավոր պահանջը հեղինակային իրավունքների խախտումն է։


Սոցիալական կայքը նման գրոհը համարում է անհիմն և պատրաստում է իր կոշտ պատասխանը, սակայն դեռևս չի ներկայացնում, թե հատկապես ինչ պատասխան։

 

Կալիֆոռնիայի դատարան ներկայացված հայցը կապված է Instagram-ի օգտատերերի վերաբերյալ համաձայնագրում արված փոփոխությունների շուրջ ստեղծված սկանդալի հետ։ Շատ օգտատերեր վախեցել են, որ իրենց լուսանկարները կօգտագործվեն գովազդային նպատակներով և կվաճառվեն առանց իրենց տեղեկացնելու կամ դրամական փոխհատուցման։

 

Դրանից հետո Instagram-ի ստեղծող Քևին Սիսթրոմը փոխել է փաստաթղթում օգտագործված տերմինաբանությունը։

Սակայն վիճելի կետերը մնացել են անփոփոխ։ Մասնավորպես, ծառայությունն իրեն իրավունք է վերապահել հրապարակել գովազդ, որը կապ ունի օգտատերերի հետ։ Ընդհանուր առմամբ, Instagram-ը պահպանել է օգտատերերի մշակած լուսանկարներն իր սեփական նպատակներով օգտագործելու իրավունքը։

 

Սան Դիեգոյի Finkelstein & Krinsk իրավաբանական գրասենյակը, որը դատի է տվել ընկերությանը, վստահեցնում է, որ Instagram-ը և նրա սեփականատեր Facebook-ը յուրացնում են օգտատերերի մտավոր սեփականությունը։

Լուսանկարների իրավունքներն անվերապահորեն փոխանցվում են իրենց, և նույնիսկ եթե օգտատերը ջնջում է իր աքաունթը, նախկինում ներբեռնված լուսանկարները նրան չեն պատկանում։
 

Instagram-ին դատի են տվել