Mitsubishi Motors ընկերության շտաբ-բնակարանում խուզարկումներ են անցկացվել

10:52 • 25.12.12

Ճապոնիայի պետական հողատարածքների, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարության աշխատակիցները խուզարկումներ են անցկացրել Mitsubishi Motors ավտոարտադրող ընկերության շտաբ-բնակարանում և այլ օբյեկտներում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ավելի վաղ նախարարությունն ընկերությանը պաշտոնապես նախազգուշացրել էր մեքենաների անսարքությունների վերաբերյալ տեղեկությունը թաքցնելու համար։ Այժմյան ստուգումները պետք է ցույց տան, թե ինչ եզրակացություն է արել ընկերությունն իշխանությունների նկատողությունից հետո։

 

Պարզվել է, որ ընկերությունը դեռևս 2005թ. իմացել է որոշ մոդելներում յուղի արտահոսքի մասին, սակայն ուշադրություն չի դարձրել այդ տեղեկությանը և մինչև 2010թ. նոյեմբեր չի հայտարարել անվճար վերանորոգման նպատակով այդ մեքենաների պաշտոնական հետկանչի մասին։


Սակայն այս տարի Mitsubishi Motors ընկերությունը ստիպված է եղել հետ կանչել գրեթե 1,76 մլն մեքենա՝ վերանորոգման համար։

 

Mitsubishi Motors ընկերության շտաբ-բնակարանում խուզարկումներ են անցկացվել