Կապիկների մոտ նույնպես նկատվում է «միջին տարիքի ճգնաժամ»

21:41 • 25.12.12

Գիտնականները, ովքեր ուսումնասիրում են կապիկների կյանքը, անհավանական բացահայտում են կատարել` շիմպանզեները և օրանգուտանները մարդկանց նման տառապում են այսպես կոչված «միջին տարիքի ճգնաժամով», տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Գիտնականների միջազգային խումբը փորձարկել է տարբեր տարիքի ավելի քան 500 շիմպանզե և օրանգուտան և հայտնաբերել, որ երիտասարդ կապիկները գոհ են իրենց կյանքից, սակայն միջին տարիքում նրանք դառնում են պակաս գոհունակ և առավել դյուրաբորբոք: Իսկ ծերության տարիներին կապիկիները հանգստանում են և զվարճանում են կյանքով:


Վարքագծի նման տատանումներ արդեն վաղուց նկատվել էին մարդկանց մոտ և ստացել էին «U-նման կոր» անվանումը: Նախկինում կար կարծիք, որ «միջին տարիքի ճգնաժամի» ֆենոմենը նկատվում է միայն մարդկանց մոտ: Անցկացված հետազոտությունները հերթական անգամ ապացուցում են մարդու և կապիկների միջև առկա նմանությունները, տեղեկացնում է BBC-ին:

Բացի այդ պարզվել է, որ նման ճգնաժամի հակված են և էգերը, և որձերը:
 


 

Կապիկների մոտ նույնպես նկատվում է «միջին տարիքի ճգնաժամ»