Աշխարհի վերջը նույնիսկ 2040թ. չի լինի. ՆԱՍԱ

19:39 • 25.12.12

Հսկայական 2011 AG5 կոչվող աստերոիդը կանցնի Երկրի մոտով: ՆԱՍԱ-ի աստղագետները կրկին հաշվարկել են տիեզերական մարմնի հետագիծը, որը Երկրին է մոտենում, հաղորդում է russian.rt-ն:


2040թ. Երկրի հետ բախման վտանգը բացառվում է` նման եզրակացություն է պարունակում ՆԱՍԱ-ի մասնագետների զեկույցը:
Նշյալ աստերոիդը մի քանի կիլոմետր տրամագիծ ունի: Այն առաջին անգամ նկատվել է այս տարվա հուլիսին:


Այդ ժամանակ ամերիկյան աերոտիեզերական գործակալությունում հայտարարեցին, որ այդ երկնային մարմինը լրջագույն վտանգ է ներկայացնում մարդկության համար:


Նախնական տվյալներով 2011 AG5 կոչված աստերոիդը կարող էր բախվել Երկրին 28 տարի հետո:


Իսկ եթե նման բախում լիներ, ապա, գիտնականների հաշվարկային մոդելի համաձայն, մոլորակի վրա կյանքն ամբողջովին ոչնչացման վտանգի տակ կլիներ: Ի լրումն՝ մասնագետները պնդում էին, որ ապագայի տեխնոլոգիաները չէին կարող կանխել 2011 AG5-ի բախման վնասները:
 

Աշխարհի վերջը նույնիսկ 2040թ. չի լինի. ՆԱՍԱ