Հազվագյուտ Ferrari 250 GTO-ն կարող է գնի համաշխարհային ռեկորդ սահմանել

16:11 • 26.12.12

Արդեն կես դար է անցել այն պահից, երբ շուկա հանվեց առաջին Ferrari 250 GTO մեքենան, սակայն դա չի խանգարում, որպեսզի առ այսօր այդ մեքենան շարունակի ոգեշնչել ավտոսիրողներին։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ այս մոդելը համարում են Ferrari-ի երբևէ ստեղծած ամենագեղեցիկ և ցանկալի ստորտային մեքենաներից մեկը։ Դրա վառ օրինակն այն է, որ վերջերս կայացած աճուրդներից մեկում Ferrari 250 GTO-ն վաճառվել է 35 մլն դոլարով։

 

Սակայն չի բացառվում, որ այս ռեկորդը գերազանցվի շատ մոտ ապագայում։ Պատճառն այն է, որ բիրտանական Ed Classics ընկերությունն աճուրդի է հանել 1962 թ. կարմիր Ferrari 250 GTO Series 1 մեքենան՝ 41 մլն դոլար նախնական գնով։


Այս մոդելից ամբողջ աշխարհում գոյություն ունի ընդամնեը 36 օրինակ, ինչն է՛լ ավելի է ընդգծում մեքենայի էքսկլյուզիվությունը։
 

Հազվագյուտ Ferrari 250 GTO-ն կարող է գնի համաշխարհային ռեկորդ սահմանել