Մարսի վրա տեսանկարահանված առարկան նման է գորիլլայի

01:10 • 26.12.12

Mars Rover-ից ստացված նոր նկարներում, որոնք տեղադրված են NASA-ի պաշտոնական կայքում, կարելի է տեսնել տարօրինակ տեսք ունեցող օբյեկտ, տեղեկացնում է TopNews կայքը:

 
Որոշ մարդիկ հավաստում են, որ դա կենդանի էակ է, որը նման է գորիլլայի: Մյուսները մտածում են, որ դա սովորական քար է: Սակայն կա նաև մարդկանց մի խումբ, ովքեր մտածում են, որ դա Մարսում բնակվող նախկին քաղաքակրության կողմից մշակված քար է:


NASA-ն տվյալ նկարի մասին մեկնաբանություններ չի տալիս:
  

Մարսի վրա տեսանկարահանված առարկան նման է գորիլլայի