Պոռնոֆիլմեր դիտողները կողմ են «ամուսնական հավասարությանը». հետազոտություն
Կարո՞ղ է արդյոք պոռնոֆիլմեր նայելը նատուրալ տղամարդկանց ստիպել կողմ լինել գեյերի ամուսնությանը, հարցադրում է անում Huffington Post-ը՝ ներկայացնելով նոր հետազոտություն:
Դրա հեղինակը ամերիկացի սոցիոլոգ Մարկ Ռեգներուսն է Ուիզերսփունի ինստիտուտից, որն ավելի վաղ հայտնի էր դարձել պնդումով, թե գեյ ծնողների երեխաները նվազ հաջողակ են լինում:
Այժմ նա պնդում է, թե «պոռնոն խարխլում է այն հայեցակարգը, թե սեռական գործողության ժամանակ մենք կիսում ենք «մեր մարմինն ու ամբողջ էությունը»՝ մշտապես և բացառիկ կարգով»:
Ըստ դիտարկման հեղինակի՝ սեքսը՝ պոռնոմատուցմամբ, ցույց է տալիս, որ այդ հասկացությունը զերծ է «ամուսնական նշանակությունից», ուստի, օրինակ, նորմալ տղամարդիկ սկսում են կարծել, որ գեյերի ամուսնությունը նորմալ է:
Ըստ ուսումնասիրության՝ «ամեն օր կամ համարյա ամեն օր» պոռնոնյութեր նայող տղամարդկանց 54 տոկոսը համաձայնել է, որ գեյերի և լեսբուհիների ամուսնությունները պետք է օրինականացվեն: Համեմատության համար, ամիսը մեկ անգամ պոռնո նայող տղամարդկանց միայն 13 տոկոսն է այդ կարծիքին:
Ինչ վերաբերում է կանանց, ապա տղամարդկանց չափ «պոռնոսպառողներ» չլինելով հանդերձ, նրանք, այնուամենայնիվ, տղամարդկանցից ավելի կողմնակից են միասեռ ամուսնություններին: Ըստ Gallup-ի հարցման՝ այդ թիվը կազմում է 56 տոկոս:










