Բրիտանացի հնագետները դպրոցի հետնաբակում 2000 տարվա վաղեմության հռոմեական թատրոն են պեղել (լուսանկարներ)

12:28 • 26.12.12

Բրիտանացի հնագետները Քենթ կոմսության հնագիտական դպրոցի հետնաբակում 5 տարի շարունակվող պեղումների շնորհիվ բրոնզե դարաշրջանին պատկանող, 2000 տարվա վաղեմության հռոմեական հազվագյուտ թատրոն են հայտնաբերել, տեղեկացնում է Daily Mail-ը։

 

Հնագիտական աշխատանքների ղեկավար Փոլ Ուիլքինսոնը վստահ է, որ իրենց գտածոն իր տեսակի մեջ եզակի է, և որ նախկինում Միացյալ Թագավորությունում նմանատիպ թատրոն չի հայտնաբերվել։

 

Մասնագետները ենթադրում են, որ թատրոնը նախատեսված է եղել 12 հազար հանդիսատեսի համար և ունեցել է կիսակլոր լայն բեմ։ Այժմ Ուիլքինսոնը դիմել է պատկան մարմիններին, որպեսզի իրենց գտածոն ներառվի երկրի պատմամշակութային հուշարձանների ցանկում։


«Իրավամբ, սա բացառիկ հայտնագործություն է, որն առաջին անգամ է արվում Մեծ Բրիտանիայում, և պատկերացնո՞ւմ եք, այսքան ժամանակ այն իմ քթի տակ էր՝ դպրոցիս հետնաբակում։ Այժմ մեզ համար առաջնային խնդիր է պահպանել այս հուշարձանը, որպեսզի ապագա սերունդները ևս հնարավորություն ունենան տեսնել այն և հիանալ դրանով»,-ոգևորված նշել է հնագետը։
 

Բրիտանացի հնագետները դպրոցի հետնաբակում 2000 տարվա վաղեմության հռոմեական թատրոն են պեղել (լուսանկարներ)