Samsung-ը պահանջում է արգելել Ericsson սարքավորումների վաճառքն ԱՄՆ-ում

16:19 • 26.12.12

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը պահանջում է արգելել Ericsson ընկերության որոշ սարքավորումների՝ ԱՄՆ ներմուծումն ու վաճառքը, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին:

 

Ինչպես նշվում է Samsung-ի հայտարարությունում, Ericsson-ը չի ցանկանում շարունակել բանակցությունները և ներկայացնում է «անհիմն պահանջներ»։ Samsung-ը կարծում է, որ Ericsson-ը խախտել է իր 7 արտոնագիրը։

 

Մեկ ամիս առաջ նման բողոքով ԱՄՆ իշխանություններին էր դիմել Ericsson-ը։ Ընկերությունը նույնպես նշել էր, որ Samsung-ը խախտում է իր արտոնագրերը։


Ընկերություններն արդեն երկու տարի է, ինչ չեն կարողանում պայմանավորվել արտոնագրային համաձայնության երկարաձգման շուրջ, որը ներառում է Ericsson-ի արտոնագրերն անլար ցանցերի ոլորտում։ Samsung-ը հայտարարում է, որ Ericsson-ը չափազանց շատ գումար է պահանջում պայմանագիրը երկարաձգելու համար։
 

Samsung-ը պահանջում է արգելել Ericsson սարքավորումների վաճառքն ԱՄՆ-ում