Մարսագնացը սեփական «ինքնադիմանկարն» է արել
Ամերիկյան տիեզերական գործակալության Curiosity մարսագնացն իր սեփական «ինքնադիմանկարն» է արել, որը տարածելով՝ ՆԱՍԱ-ն հռչակել է «օրվա լուսանկար»:
Մարսում իր առաքելության 84 և 85-րդ օրերին (հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին) Curiosity-ն Mars Hand Lens Imager սարքավորման (դա մարսագնացի 17 տեսախցիկներից մեկն է) միջոցով ինքն իրենից տասնյակ լուսանկարներ է արել:
Դրանք հետագայում ի մի են բերվել, և «խճանկարը» դարձել է մարսագնացի «ինքնադիմանկարը»:
Լուսանկարը ՆԱՍԱ-ի մասնագետներին թույլ կտա հետևել նաև մարսագնացի փոփոխություններին, օրինակ՝ փոշեկալմանը:










