Facebook-ում հայտնվել է նախապես գրված շնորհավորանքներն Ամանորի գիշերն ուղարկելու գործառույթ

10:40 • 27.12.12

Facebook սոցիալական ցանցն առաջարկել է իր օգտատերերին ընկերներին շնորհավորանքներ գրել նախապես, որոնք ավտոմատ կերպով կուղարկվեն նրանց Ամանորի գիշերը, հայտնում է Корреспондент-ը։

 

«Մաղթե´ք ընկերներին երջանիկ Նոր տարի անձնական հաղորդագրությամբ, որը նրանց կհասնի դեկտեմբերի 31-ի կեսգիշերին»,-հայտնել են սոցկայքի մշակողները։

 

Նոր գործառույթը հասանելի է Facebook Stories բաժնում։ Շնորհավորական նամակ ուղարկելու համար անհրաժեշտ է ընկերների ցուցակից ընտրել հասցեատիրոջը, գրել տեքստը, ցանկության դեպքում ավելացնել նկար և ուղարկել հաղորդագրությունը։

 

Հաղորդագրություն կարելի է ուղարկել նաև հիմա, ստացողներն այն կտեսնեն միայն հունվարի 1-ին՝ կեսգիշերին։ Ուղարկման ժամանակ հաշվի է առնվում նաև ժամային գոտին, որում գտնվում է ստացողը։


Բացի շնորհավորական մաղթանքներից, ԱՄՆ-ում սոցկայքի որոշ օգտատերեր կարող են ընկերներին ուղարկել իրական նվերներ՝ սեպտեմբերին թողարկված Facebook Gifts ծառայության միջոցով։
 

Facebook-ում հայտնվել է նախապես գրված շնորհավորանքներն Ամանորի գիշերն ուղարկելու գործառույթ