Intel-ը համակարգչային խաղերի սիրահարների համար «անվտանգության համակարգ» է ստեղծել

01:08 • 27.12.12

Intel կազմակերպությունը ստեղծել է «անվտանգության համակարգ»` շարժման վահանակներով զինված խաղային կոնսոլների համար: Համակարգի նպատակն է` «նվազագույնի հասցնել խաղացող-օգտատերի բախումը շրջակա միջավայրի հետ», փոխանցում է Lenta.ru կայքը` հղում կատարելով Forbes-ին:


Համակարգի մեջ մտնում են սենսորների 2 հավաքածու և պրոցեսորներ: Սենսորների առաջին հավաքածուն հետևում է խաղացողի տեղաշարժին, իսկ երկրորդը` խաղացողի շրջակա իրերին: Պրոցեսորները մշակում են ստացված տվյալները և եթե սարքը որոշի, որ խաղացողը գտնվում է այս կամ այն առարկայից վտանգավոր հեռավորության վրա, ապա այն նախազգուշական ձայն է արձակում և կանգնեցնում է խաղը:


Նման խնդիր ունենում են բազմաթիվ համակարգչային՝ ֆիզիկական շարժումների վրա հիմնված խաղերի սիրահարները, որոնք հաճախ են բախվում կահույքի կամ ուրիշ խաղացողների հետ: 

Intel-ը համակարգչային խաղերի սիրահարների համար «անվտանգության համակարգ» է ստեղծել