Գիտնականները տղա-ռոբոտ կստեղծեն, որը կօգնի տարեցներին ու հաշմանդամներին տնային գործերում(տեսանյութ)

17:46 • 27.12.12

Շվեյցարացի գիտնականները հանձն են առել բավական դժվար, սակայն շատ արդյունավետ մի ծրագիր։ Մասնավորապես, նրանք պատրաստվում են հումանոիդ տղա-ռոբոտ ստեղծել, որի հիմնական առաքելությունն է լինելու տնային գործերում մեծերին և հաշմանդամներին օգնելը, տեղեկացնում է Daily Mail-ը։

 

Արտաքուստ 1,2 մ բարձրությամբ ռոբոտը կհիշեցնի տղա երեխայի, որը կունենա արհեստական ամուր մկաններ և կծառայի որպես մեխանիկական օգնական՝ մեծերի և հաշմանդամների համար։

 

Ռոբոտի շարժումները և ընդհանրապես քայլվածքը սահուն դարձնելու, մարդկայինին նմանեցնելու համար մասնագետներն այժմ մշակում են արհեստական ջիլեր և նախատեսում են ռոբոտին պատրաստել մի քանի ամսում։

 

Այս ծրագիրն արդեն հետաքրքրել է 15 գործընկերների, ովքեր էլ համաձայնել են ֆինանսավորել ռոբոտի ստեղծման աշխատանքները։
«Ռոյբոյ» կոչվող ռոբոտն «աշխարհ կգա» 2013թ. մարտին, և դրա գինը կկազմի 55 հազար դոլար։
 

 

 

Գիտնականները տղա-ռոբոտ կստեղծեն, որը կօգնի տարեցներին ու հաշմանդամներին տնային գործերում(տեսանյութ)