Ռուսաստանում նախատեսվում է արտադրել նոր տիեզերանավեր
Ռուսաստանում «Էներգիա» տիեզերահրթիռային կազմակերպության նախագահ Վիտալի Լոպոտան հայտարարել է հաջորդ սերնդի տիեզերանավի ստեղծման աշխատանքները սկսելու մասին: Այն պետք է փոխարինի «Союз»-ին, տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Նոր տիեզերանավը կոչված է փոխարինել «Союз» տիեզերանավերին, որոնք օգտագործվում են արդեն 50 տարի: Տիեզերանավը ստեղծելու և կառուցելու համար հայտարարված մրցույթում 2009 թվականին հաղթանակ է տարել «Էներգիա» ՏՀԿ-ն: Առաջին փորձնական թռիչքը նախատեսվում էր իրականացնել 2015 թվականին, սակայն այդ ժամկետը հետաձգել էին 3 տարով: Այս մամլո ասուլիսի ժամանակ նշել էին 2017 թվականը: Լոպոտան նշել է, որ կազմակերպությունը МАКС-2013 միջազգային աերոտիեզերական սրահի ժամանակ կփորձի ներկայացնել նոր տիեզերանավի նախագիծը:
Ի տարբերություն «Союз»-ի, որը կարող է միայն մեկ առաքելության ծառայել, նոր տիեզերանավերը կլինեն բազմաֆունկցիոնալ: Դրանք ի վիճակի կլինեն դիմանալ ավելի մեծ ծանրության: Նախատեսվում է, որ տիեզերանավը «Союз»-ից 10 անգամ ավելի ճշգրիտ վայրէջք կկատարի` հրթիռապարաշյուտային համակարգի շնորհիվ, իսկ անձնակազմը 3-ից կհասնի 6 մարդու:
Ծրագրի վրա արդեն ծախսվել է 25 միլիոն դոլար: Ծրագրի գործնական իրագործումը միլիարդներ կարժենա, սակայն ստեղծման տարեթիվը բավականին լավատեսական է` համեմատած մյուս երկրների նմանօրինակ ծրագրերի հետ:










