Samsung-ի մեսինջերը վերածվել է «միկրոսոցկայքի»
Samsung ընկերությունը թողարկել է ChatOn մեսինջերի նոր տարբերակը՝ ChatOn 2.0-ը, գրում է Лента-ն՝ հղում անելով կորեական ընկերության պաշտոնական բլոգին՝ Samsung Tomorrow-ին։
ChatOn-ում հայտնվել է գործառույթ, որը հատուկ է սոցիալական կայքերին։ Օգտատերերին թույլատրվում է ստեղծել անձնական էջեր, որտեղ կարելի է թարմացնել կարգավիճակը, իսկ լուսանկարները և տեսանյութերը տեղադրվում են Trunk վիրտուալ պահուստում։
ChatOn-ը ստեղծվել է որպես հաղորդագրություններ ուղարկելու «ունիվերսալ» ծառայություն, այսինքն, հասանելի տարբեր օպերացիոն համակարգեր ունեցող սարքավորումների համար։
Այն արդեն գործարկվել է ավելի քան 200 երկրներում և ավելի քան 60 լեզվով։ Հավելվածը հասանելի է Samsung ընկերության բջջային սարքավորումների մեծ մասի համար։










