ԱՄՆ-ն արդեն սպասում է նոր iPad-ին

10:28 • 27.12.12

Ամերիկյան Apple ընկերության նոր iPad-ը, որի մասին տեղեկությունները հայտնվել են Սբ Ծննդից առաջ, ըստ ամենայնի, վաճառքի կհանվի գարնանը։ Ապագա պլանշետային համակարգիչների մասին մանրամասները հրապարակվել են աշխարհի առաջատար լրատվամիջոցներում և մեծ հետաքրքրություն առաջացրել Apple-ի բոլոր սիրահարների շրջանում, հայտնում է Вести-ն։

 

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ նոր iPad Mini-ն իր նախորդների պես կունենա նույնպիսի մեծությամբ, չափերի հարցում առանց որևէ տարբերության էկրան։ Սակայն պիքսելների խտությունն ավելի բարձր կլինի, քան «ավագ եղբայների» դեպքում։

 

Իսկ ինչ վերաբերում է iPad 5-ին, ապա դրա մասին ինչ- որ անանուն աղբյուր իրականությունից հեռու տվյալներ է հայտնել։ Նրա խոսքով՝ նոր պլանշետի հաստությունը կկազմի 4 մմ։ «Մի խոսքով, iPad 5-ի մասին դեռևս ոչինչ չկա ասելու», -եզրափակում է Вести-ն։
 

ԱՄՆ-ն արդեն սպասում է նոր iPad-ին