Apple-ը 166 հազար դոլար կվճարի չինացի գրողների հեղինակային իրավունքները խախտելու համար

12:19 • 28.12.12

Պեկինի դատարանը 166 հազար դոլարի չափով տուգանել է Apple ընկերությանը՝ չինացի գրողների հեղինակային իրավունքները խախտելու համար, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Շանհայ Դեյլի»-ին։

 

Վճիռը, համաձայն որի՝ Apple-ը մեղավոր է ճանաչվել 8 չինացի հեղինակի ստեղծագործությունների չարտոնագրված էլեկտրոնային տարբերակների անօրինական տարածման համար, Պեկինի միջին ատյանի դատարանը կայացրել է չորեքշաբթի։

 

Ըստ պարբերականի տեղեկության՝ ամերիկյան ընկերությունը խախտել է նաև 2 չինական ընկերությունների մտավոր սեփականության իրավունքները։

 

Դատարանի որոշմամբ՝ ամերիկյան ընկերությունը պարտավոր է վճարել գրողներին և ընկերություններին 1,03 մլն յուանի չափով (165,9 հազար դոլար) փոխհատուցում։
 

Apple-ը 166 հազար դոլար կվճարի չինացի գրողների հեղինակային իրավունքները խախտելու համար