Հռոմում պեղվել է Ֆորումի հայտնաբերումից ի վեր ամենակարևոր գտածոն

16:18 • 28.12.12

Հռոմում չորեքշաբթի պեղվել են ավերակներ, որոնք իրենք՝ պեղումներն իրականացնողները, անվանել են «ամենակարևոր գտածոն Ֆորումի հայտնաբերումից ի վեր» (դա կատարվել էր 1920-ականներին), հայտնում է Huffington Post-ը:

 

Խոսքը 123-ով թվագրվող անտիկ արվեստների կենտրոնի՝ Աթենաումի մասին է: Այդ կառույցի շինարարությունը վերագրվում է Ադրիանոս կայսերը:

900 տեղանոց կենտրոնը նա ստեղծել էր՝ ի նպաստ արվեստների և մշակույթի զարգացման:

 

Ուշագրավ է, որ կարևոր մշակութային օջախի ավերակները հայտնաբերվել են, երբ իտալացիները սկսել են փորել տեղանքը՝ մետրոյի նոր կայարանի կառուցման համար: Գտածոն 5,4 մ խորության վրա է: