BMW-ն պարծեցել է վաճառքի ռեկորդային ցուցանիշերով

15:19 • 28.12.12

Գերմանական առաջատար ատվոարտադրող BMW-ն ամբողջությամբ կատարել է այս տարվա վաճառքի պլանը, հայտնում է Корреспондент-ը։

 

«Մեր նպատակներից էր ավելացնել 2012թ. շրջանառությունը և այդպիսով մատակարարման նոր ռեկորդ սահմանել։ Մենք հասել ենք դրան՝ շուկա մատակարարելով մոտավորապես 1,8 մլն մեքենա»,- հայտնել է ընկերության ֆինանսական տնօրեն Ֆրիդրիխ Այխիները։

 

Փորձագետների խոսքով՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ռուսաստանում, Հարավային Կորեայում և Թուրքիայում BMW-ն ունի ամուր դիրքեր, և այդ շուկաները շարունակում են զարգանալ։

Ընկերությունը հեռանկարային է համարում նաև չինական շուկան։

 

BMW-ն պարծեցել է վաճառքի ռեկորդային ցուցանիշերով