Նոր ծրագրի շնորհիվ iPhone-ը պտտվում է իր առանցքի շուրջը՝ կատարելով 360 աստիճանի նկարահանում (տեսանյութ)

16:43 • 28.12.12

Մինչև հիմա Ձեզ iPhone-ով 360 աստիճան ընդգրկող նկարահանում անելու համար հարկավոր կլիներ ևս մեկ զույգ ազատ ձեռք ունենալ և համբերություն, գրում է Idownloadblog.com-ը՝ ներկայացնելով լրացուցիչ ծրագիր, որի միջոցով բացառիկ տեսագրում է հնարավոր իրականացնել՝ նույնիսկ առանց ձեռքերի:

 

Խոսքը iPhone-ի Cycloramic ծրագրի մասին է, որը ներկառույց վիբրացիոն շարժիչ ունի. դրա միջոցով ուղղահայաց դրված հեռախոսը պտտվում է իր «առանցքի» շուրջը՝ ապահովելով 360 աստիճան ընդգրկող նկարահանում:

Ծրագրի կիրառման դեպքում հեռախոսն իր պտույտները շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ օգտագործողը չի սեղմում Stop:

Աղբյուրն արձանագրում է, որ նոր ծրագրով առավել լավ «կպտտվեն» iPhone 5-երը, ի տարբերություն iPhone 4-երի՝ իրենց չափերի բերումով:

Նորույթը մատչելի է App Store-ում՝ 0,99 ԱՄՆ դոլարով:
 

Նոր ծրագրի շնորհիվ iPhone-ը պտտվում է իր առանցքի շուրջը՝ կատարելով 360 աստիճանի նկարահանում (տեսանյութ)