#Путинестдетей հեշթեգը` Twitter-ի ամենաքննարկվող թեմա
#Путинестдетей («Պուտինը երեխաների է ուտում») հեշթեգը ռուսալեզու Twitter-ի ամենաքննարկվող թեման է դարձել, արձանագրում է Lenta-ն: Ազատություն ռադիոկայանի միկրոբլոգում նշված է, որ այդ հեշթեգն ընդամենը մի քանի րոպեում առաջին տեղն է զբաղեցրել թվիթերային թրենդերի շարքում:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է տխրահռչակ «Հակամագնիտսկու օրենքը», որով ԱՄՆ-ի քաղաքացիներին 2013-ի հունվարի 1-ից թույլ չի տրվի ռուսաստանցի երեխաների որդեգրել:
#Путинестдетей հեշթեգով իրենց վրդովմունքն են արտահայտել օրենքին դեմ օգտատերերը:
Միևնույն ժամանակ նույն Twitter-ում հայտնվել է #ПутинПоддержалСирот («Պուտինը սատարել է որբերին») հեշթեգը, որում գրառումներ են նոր օրենքի մասին, սակայն արդեն այլ դիտանկյունից:










