Audi TT-ի դիզայները դարձել է Kia ընկերության առաջին օտարերկրացի նախագահը

17:31 • 28.12.12

Audi ընկերության նախկին դիզայներ Պետեր Շրայերը, ով հայտնի է Audi TT մոդելի մշակմամբ, դարձել է Kia Motors ընկերության առաջին օտարերկրացի նախագահը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։

 

Մինչ այս նշանակումը, Շրայերը Kia ընկերության փոխնախագահն էր և գլխավոր դիզայները։ Նա աշխատել է Volkswagen և Audi ընկերություններում։

 

Ըստ ԶԼՄ-ների՝ Շրայերին աշխատանքի է կանչել այն ժամանակ Kia-ի նախագահ Չոն Իյ Սոնը։ Այժմ Kia և Hyundai Motor ընկերությունների գլխավոր տնօրենն է Չոն Մոն Գուն։

 

Kia ընկերությունում Շրայերը մշակել է այնպիսի մոդելներ, ինչպիսիք են՝ Picanto, Forte, Optima։

Hyundai Motor ընկերությունը՝ ոգևորվելով Շրայերի հաջող աշխատանքով, աշխատանք է հրավիրել ևս մեկ եվրոպացի դիզայների՝ Քրիստոֆեր Չեպմանին, ով նախկինում աշխատել է BMW ընկերությունում։
 

Audi TT-ի դիզայները դարձել է Kia ընկերության առաջին օտարերկրացի նախագահը