Հատուկ մեքենա վարելու համար կանացի կոշիկ է ստեղծվել

11:10 • 29.12.12

Իսպանացի գործարար Ռաֆա Գիլյեմը ստեղծել է կանացի կոշիկ, որը բացառապես նախատեսված է մեքենա վարելու համար, հայտնում է Euromag-ը։

Իր գյուտը հեղինակն անվանել է Nubhes։ Հատուկ մարզակոշիկների ստեղծման գաղափարը գործարարի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ տղամարդը հասկացել է, որ կանացի գրեթե բոլոր կոշիկները հարմար չեն ղեկին նստելու համար։ 


Nubhes մարզակոշիկները շատ թեթև են և չունեն կապիչներ։ Ոտնաթաթի և կրունկի հատվածում ամրացված են կպչուն ներդիրներ, որոնցով զգալի հեշտանում է ոտնակները կառավարելը։


Բացի
այդ, Nubhes ոտքն առավելագույնս զերծ է պահում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։


Այն
կանայք, ովքեր փորձել են մեքենա վարել Nubhes կոշիկներով, պատմել են, որ իրենց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե մեքենա են վարում տնային հարմարավետ հողաթափերով։


 

 

Հատուկ մեքենա վարելու համար կանացի կոշիկ է ստեղծվել