ՆԱՍԱ-ում 5 տարի անդադար աշխատանքով փորձարկվել է ապագայի տիեզերական իոնային շարժիչը

23:17 • 29.12.12

NEXT անվանումը ստացած իոնային շարժիչը անդադար աշխատանքի նոր ռեկորդ է սահմանել: NASA-ի լաբորատորիայում այն աշխատել է 43 հազար ժամ կամ մոտ 5 տարի: Յոթ կիլովատ հզորությամբ շարժիչը նախատեսված է տիեզերական սարքերը շարժման մեջ դնելու համար, հաղորդում է vesti.ru-ն:


Իոնային շարժիչների գաղափարը ծագել է նախորդ դարի 60-ականներին: Սովորական վառելիքի այրման փոխարեն նման շարժիչները օգտագործում են արևային մարտկոցներից կամ միջուկային ռեակտորից ստացված էներգիան, որը վերափոխում են մոլեկուլների իոնիզացման, առաջացնելով էլեկտրոստատիկ արագացում:


Մոլեկուլները դուրս են թռչում շարժիչի հետնամասից և նման կերպ շարժում առաջացնում:
Թվում է, թե չափազանց պարզ է հնչում, և ելքային արագացման ուժն էլ այնքան փոքր է, որ այն կարելի է համեմատել մետաղադրամի սեղանի վրա ճնշման հետ: Սակայն նման շարժիչը զգալի առավելություններ ունի սովորական հրթիռային շարժիչների համեմատ:


Առաջին հերթին, այն ավելի քան 10 անգամ տնտեսող է: Երկրորդը, այնտեղ, ուր քիմիական շարժիչը մեկ րոպե է աշխատում, իոնայինը կարող է ավելի քան 10 հազար ժամ աշխատել: Նման պայմաններում, զգալիորեն քիչ ուժով կարելի է շատ ավելի մեծ տիեզերական արագություններ զարգացնել:


NEXT-ը անընդհատ աշխատելով մոտ 5 տարի ծախսել է քսենոնային հիմքով ընդամենը 770 կգ վառելիք: Պարզ ասած, նման ագրեգատով տիեզերական սարքերը կարող են մինչ այս անհասանելի արագություններ զարգացնել:

 

ՆԱՍԱ-ում 5 տարի անդադար աշխատանքով փորձարկվել է ապագայի տիեզերական իոնային շարժիչը