Խոսող պատառաքաղ.ճապոնացիների նոր գյուտը ուտելիս անհավանական ձայներ է արձակում (տեսանյութ)
Որոշ ժամանակ առաջ ճապոնացի մասնագետները ստեղծել էին խոսող զուգարան, ինչը մեծ աղմուկ առաջացրեց։ Այժմ նրանք որոշել է խոսելու ունակությամբ օժտել առօրյա օգտագործման իրի, գրում է Daily Mail-ը
Խոսող պատառաքաղ. անշուշտ, այս իրն ավելի հետաքրքիր կդարձնի սնվելու գործընթացը, և ուտելու ցանկություն կառաջացնի նույնիսկ քչակերների շրջանում։
EsTheremine կոչվող պատառաքաղի մեջ կա ներկառուցված միկրոկառավարիչ, բարձրախոս, ուժեղացուցիչ, ինչպես նաև մարտկոց, որոնց միջոցով պատառաքաղը տարբեր տեսակի ձայներ է հանում ուտելու ժամանակ։ Ուշագրավ է, հատկապես, այն հանգամանքը, որ պատառաքաղի հանած ձայնը կախված է նրանից, թե ինչ տեսակի սնունդ է տվյալն անձն ուտում։
Օրինակ, եթե դա ձու է կամ հավի կոտլետ , ապա պատառաքաղը սկսում է հավի ձայներ հանել, իսկ ծովամթերքի դեպքում՝ ջրի ալիքների ձայն։ Սարքի հեղինակները նշում են, որ նոր պատառաքաղը, հատկապես, օգտակար կլինի մայրիկների համար, ովքեր մեծ դժվարությամբ են կերակրում իրենց կամակոր բալիկներին։










