Apple-ի արտադրանքները «փչացնում» են Նյու Յորքի քրեական վիճակագրությունը

12:47 • 29.12.12

Apple ընկերության բջջային սարքավորումներն ընդգրկված են ոչ միայն Սուրբ Ծննդյան և Ամանորի ցանկալի նվերների ցանկում, այլև այնքան հայտնի են նյույորքյան գողերի շրջանում, որ փչացնում են քաղաքի քրեական վիճակագրությունը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով New York Times-ին։


Անցնող
տարում Նյու Յորքում գրանցվել է ավելի քիչ սպանություններ և փոխհրաձգություններ, քան նախորդ տարի, սակայն գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 3,48 հազար դեպքով (3,3%)։


Նյու
Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը վիճակագրության վատացման մեջ մեղադրում է Apple-ի սմարթֆոների և պլանշետների կողոպուտը. այդ հանցագործությունների թիվը տարվա ընթացքում աճել է 3,89 հազար դեպքով։


Շատ
գողեր նախընտրում են հենց Apple-ի արտադրանքը, հայտնել է քաղաքապետը, նշելով, որ կողոպուտների քանակի ավելացումը կապված չէ այլ արտադրողների բջջային սարքավորումների հետ։
 

 

Apple-ի արտադրանքները «փչացնում» են Նյու Յորքի քրեական վիճակագրությունը