«Մինի» համակարգիչ ստեղծած ռուսական ընկերությունը առաջին օրը 1000 պատվեր է ստացել

21:28 • 29.12.12

Ռուսական Виртуриал ընկերությունը մեկ օրվա ընթացքում ավելի քան 1000 նախնական պատվեր է ստացել իր առաջին արտադրանքի` virt2real 1.0 կարգավորող սարքի համար, որը հնարավորություն է տալիս արագորեն և հեշտ հեռակառավարվող և տեսազննման սարքեր ստեղծել, որոնք ղեկավարվում են համացանցով, WiFi-ով և 3G/4G ցանցերով:


Սարքը իրենից 7х4,2 չափերով մեկ պլատայից ARM- պորցեսորով համակարգիչ է ներկայացնում, որը աշխատում է ОС Linux-ով: Այն հավաքված է 9 շերտանոց պլատայի վրա, հաղորդում է CNews.ru-ն:


virt2real-ի բազայի վրա հեշտ է հավաքել տարբեր տեսակի սարքեր, օրինակ, համացանցով կառավարվող խաղալիքներ կամ ռոբոտներ, հեռադիր մատչումով և տեղեկությունների ամպային պահպանմամբ ավտոմոբիլային տեսաձայնագրիչներ, պահպանման և տեսահսկման համակարգեր, և շատ այլ նոր սերնդի սարքավորումներ:


Ընկերության տնօրենի խոսքով, նախնական պատվերները գումարի վերածվելու դեպքում կկազմեն 120 հազար ԱՄՆ դոլար, և դա սարքի մոտավոր 120 դոլար գնի պայմաններում: Դա այն դեպքում, երբ կանխավճարը նախնական պատվերում որպես պայման ամրագրված չէ: Այսպիսով` ընկերությունը արդեն 140 հազար ԱՄՆ դոլարի պատվեր է ստացել առաջին իսկ օրվա ընթացքում:


Մոտ ապագայում ընկերությունը նախատեսում է սարքերի հավաքում սկսել ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի շուկաների համար:



 

 

 

virt2real  компоненты


 

«Մինի» համակարգիչ ստեղծած ռուսական ընկերությունը առաջին օրը 1000 պատվեր է ստացել