Մահացել է աշխարհի ամենատարեց Նոբելյան մրցանակակիրը
Կյանքի 104-րդ տարում է մահացել իտալացի հայտնի նեյրոկենսաբան-հետազոտող Ռիտա Լևի-Մոտալչինին: Դրա մասին փոխանցում է Newsru.com կայքը` հղում կատարելով Իտալիայի սենատի մամլո ծառայությանը:
Լևին ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակակիր է: Այս մրցանակին նա Սթենլի Կոենի հետ միասին արժանացել է 1986 թվականին` այսպես կոչված աճի գործոնների՝ մասնավորապես նյարդերի աճի գործոնների հայտնաբերման համար:
Լևին աշխարհի ամենատարեց Նոբելյան մրցանակակիրն էր:










