Հայտնի է դարձել աշխարհի ամենաակտիվ tweet-ային քաղաքը

19:30 • 30.12.12

Forbes-ը առաջարկել է կռահել, թե որն է աշխարհի ամենաակտիվ tweet-ային քաղաքը. դա ոչ Լոնդոնն է, ոչ Նյու Յորքը, ոչ էլ Տոկիոն: Նշվածները առաջատար հնգյակում են, սակայն առաջինը Ջակարտան է (Ինդոնեզիա):

 

Հնգյակը լրացնում է Սան Պաուլոն (Բրազիլիա): 6-րդը ևս ինդոնեզական քաղաք է՝ Բանդունը: Դրան հաջորդում են Փարիզը և Լոս Անջելեսը:

 

Երկրների կտրվածքով Twitter-ում առաջատարներ են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ինդոնեզիան, ապա՝ Հնդկաստանը, Մեքսիկան, Կանադան, Իսպանիան, Ֆիլիպինները:

Աղբյուրն արձանագրում է, որ աճ է գրանցում Twitter-ի արաբալեզու սեկտորը՝ այժմ 6-րդն է:
 

Հայտնի է դարձել աշխարհի ամենաակտիվ tweet-ային քաղաքը