Ամերիկյան անտառներն ազատում են մեքսիկական մարիխուանայից

16:41 • 30.12.12

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում, որի նպատակն է ձերբակալել մարիխուանայի աճեցմամբ զբաղվողներին. նրանք թաքնվում են տեղի անտառներում: Այս մասին հայտնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Նրանք ապօրինի մեքսիկացի ներգաղթյալներ են, որոնք զենքը ձեռքներին հսկում են իրենց պլանտացիաները և գիտեն՝ երբ սպասել ոստիկաններին:
 

Կանադայի հետ սահմանի ամերիկյան անտառներում առաջին անգամ մարիխուանայի պլանտացիաներ էին հայտնաբերվելում 2008-ին: Մի քանի տարվա ընթացքում այստեղ անտառներում քողարկված իսկական թմրաբիզնես է զարգացել. այստեղ աճեցված մարիխուանան սպառվում է Մինիապոլիսում, Դեթրոյթում, Չիկագոյում:
 

Երևույթի դեմ պայքարի ամենամեծ գործողությունն իրականացվել էր 2012-ի օգոստոսին. 8 մլն դոլարի մարիխուանայի տնկի էր ոչնչացվել:
 

Ամերիկյան անտառներն ազատում են մեքսիկական մարիխուանայից