Չինաստանում հայտնաբերվել են 3.5 տոննա մետաղադրամներ

01:00 • 31.12.12

Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում չինացի հնէաբանները հայտնաբերել են հին մետաղադրամներ` 3.5 տոննա ընդհանուր կշռով, այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Սինհուա գործակալությանը:


Գանձը հայտնաբերվել էր հին Հոլոչեյդեն ամրոցի մոտ, որտեղ ոստիկանությունը հայտնաբերել էր ապօրինի պեղումներ կատարողների: Մշակութային մասունքների և հնէաբանության ինստիտուտի մասնագետ Լյան Ցզիլին մեկնաբանել է, որ հայտնաբերված մետաղադրամների մեծ մասը պատկանում է «հոցուան» տեսակին, որոնք օգտագործվում էին Հան դինաստիայի կառավարման ժամանակ (մ.թ.ա 202թ.- մ.թ.220 թ.):


Համարվում է, որ Հոլոչեյդենը Հյուսիսային Չինաստանի խոշորագույն բնակատեղին էր Հան արքայատոհմի օրոք: Մասնագետները ենթադրում են, որ հայտնաբերված մետաղադրամների ուսումնասիրությունը կօգնի ավելի լայն պատկերացում կազմել հին Չինաստանի դրամաշրջանառության վերաբերյալ:
 

Չինաստանում հայտնաբերվել են 3.5 տոննա մետաղադրամներ