Չկան գիտական փաստեր, որոնք ապացուցում են էլեկտրոնային սիգարետի անվնաս լինելը

00:43 • 31.12.12

Իտալիայի առողջապահության նախարարության հրապարակած հետազոտության համաձայն՝ չկա որևէ գիտական ապացույց, որ էլեկտրոնային սիգարետները օգտակար են ծխելու սովորության դեմ պայքարում,  գրում է ABC News-ը:   

 

Հետազոտության մեջ ասվում է, որ աստիճանաբար մեծ տարածում ստացող սիգարետները չպետք է օգտագործվեն մարդկանց, հատկապես երիտասարդների կողմից, քանի որ դրանք, այնուամենայնիվ, որոշ քանակի նիկոտին փոխանցում են մարդու մարմնին, իսկ նիկոտինի նույնիսկ փոքր քանակությունը լուրջ վնաս է հասցնում առողջությանը: 

 

Հետազոտության մեջ նաև մտահոգություն էր հնչել, որ երիտասարդներն այս զեկույցից հետո կսկսեն թողնել էլեկտրոնային սիգարետները՝ անցնելով իրականի: 

 

Էլեկտրոնային սիգարետներ արտադրող ընկերություններն իրենց հերթին պնդում են, որ դրանք նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր արդեն իսկ ծխող են: 

 

 

 

Չկան գիտական փաստեր, որոնք ապացուցում են էլեկտրոնային սիգարետի անվնաս լինելը