Լուսինը «կուլ է տալիս» Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակին (տեսանյութ)

22:18 • 31.12.12

Իտալացի աստղագետ Ռաֆայել Դեֆավարին իր գերհզոր հեռադիտակի օգնությամբ ամենայն  մանրամասնությամբ կարողացել է ֆիքսել հազվագյուտ երկնային տեսարան, որում Երկրի արբանյակ Լուսինը կարծես թե կուլ է տալիս Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակին՝ Յուպիտերին։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, իրականում դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել խավարում կամ ավելի ստույգ փակում, որի ժամանակ երկնային մի մարմինը փակվում է մեկ ուրիշ մարմին։ Այս պարագայում «փակողի» դերում եղել է Լուսինը, իսկ «փակվողի» դերում ՝ Յուպիտերը։ Այս հազվագյուտ երևյութը տեսանելի է եղել  հարավային կիսագնդից՝ այն էլ միայն որոշ հատվածներից։

 

Աստղագետն արել է այս տեսագրությունը Բրազիլայում։ Դրանում իրական գործընթացն արագացված է 5 անգամ։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Երկրից 122 անգամ մեծ Յուպիտերն անհետանում և կրկին հայտնվում։
Ստորև ներկայցնում ենք տեսանյութը.
 

 

Լուսինը «կուլ է տալիս» Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակին (տեսանյութ)