Audi–ն մտափոխվել է A2 «կանաչ» մեքենան թողարկելու հարցում (լուսանկարներ)

23:50 • 02.01.13

Audi ընկերության ղեկավարությունը որոշել է հրաժարվել 2011թ. Ֆրանկֆուրտի ավտոսրահում ներկայացված A2 էլեկտրամեքենայի սերիական արտադրությունից, հաղորդում է Autocar-ը:

 

Նախկինում նախատեսվում էր, որ 2011թ. կոնցեպտը հոսքագիծ կմտնի 2015թ.-ին:

Չնայած սերիական արտադրությունից հրաժարվելուն, Audi-ում նշել են, որ կոնցեպտի համար ստեղծված մի շարք նորարարական տեխնոլոգիաներ և հետազոտություններ կներդրվեն ընկերության հետագա մոդելներում:


Audi A2 էլեկտամեքենայի 2011թ. կոնցեպտը համալրվում էր 85 կիլովատանոց էլեկտրական շարժիչով, որը սնուցվում էր լիթիում իոնային մարտկոցների համալիրից: Նման մարտկոցներով մեքենան մեկ լիցքավորմամբ 200 կմ ճանապարհ անցնելու պաշար էր ստանում:


Սովորական կենցաղային ցանցից A2-ի մարտկոցների լիակատար լիցքավորման համար մոտ 4 ժամ էր պահանջվում:

 audi a2 concept

Audi–ն մտափոխվել է A2 «կանաչ» մեքենան թողարկելու հարցում (լուսանկարներ)