NASA-ում տիեզերագնացների անքնության դեմ պայքարի միջոց են գտել

17:31 • 02.01.13

ՆԱՍԱ-ի մասնագետները մտահոգված են միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացների անքնությամբ:


Գիտնականները նշում են, որ բարդ պայմաններում, որտեղ անդադար աղմուկ է և անկշռելիություն, բավական բարդ է քնելը: Այդ պատճառով տիեզերագնացների մոտ կեսը ստիպված է համապատասխան դեղորայք ընդունել, իսկ այդ դեղերը կախվածություն են առաջացնում և թույլ չեն տալիս ժամանակին արթնանալ վտանգավոր իրադրության ժամանակ, հաղորդում է korrespondent.net-ը:

 

ՆԱՍԱ-ի մասնագետները փորձում են մեղմել այդ խնդիրն անսովոր եղանակներով: Նրանք նախատեսում են 11,2 մլն ԱՄՆ դոլար ծախսել կայանի ամերիկյան հատվածի լուսադիոդային լուսավորման համար:


Այդ լուսավորումը պետք է կարողանա երկրային լուսավորման նմանություն ապահովել՝ առավոտյան կապտավուն լուսավորում, ցերեկը` սպիտակ, երեկոյան` կարմրավուն:


Այդ մեթոդը հիմնված է օրգանիզմի կենսաբանական ռեակցիաների վրա, որոնք կախված են լուսաբացից և իրիկնամուտից:
Առավոտյան լույսի կապտավուն երանգները ստիպում են, որ օրգանիզմը ճնշի «քնի հորմոնը»՝ մելատոնինը և ավելի շատ մելանոպսին արտադրի: Իր հերթին, կարմրավուն լուսավորում ապահովող լուսադիոդները հակառակ ազդեցություն են թողնում`քնկոտություն առաջացնելով:

 

ՆԱՍԱ-ում նշում են, որ նման սարքավորումների նախապատրաստումն ու տեղադրումը բարդ և երկար պրոցես է, այդ պատճառով այն հնարավոր կլինի ավարտել միայն 2016թ: