Ստեղծվել են ճառագայթման դեմ պայքարող դեղահաբեր

21:12 • 03.01.13

Ամերիկյան Onconova Therapeutics կազմակերպության գիտնականները հայտնաբերել են ճառագայթումից պաշտպանվելու նոր միջոց: Ավանդական պաշտպանիչ համազգեստի փոխարեն նրանք առաջարկում են ընդունել Ex-RAD դեղահաբերը: Ըստ հեղինակների, այս դեղը պայքարում է ոչ թե հետևանքների, այլ հենց ճառագայթման մեխանիզմի դեմ, տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Սովորական անվտանգության միջոցները՝ ճառագայթման վտանգի դեպքում, հնարավորություն են տալիս միայն նվազեցնել գամմա-ճառագայթների ազդեցության վտանգը: Սակայն դա օրգանիզմը չի պաշտպանում վնասակար փոփոխություններից, որոնք տեղի են ունենում բջջային մակարդակում:

 

Բժշկական նորարարության հիմնական տարբերությունն այն է, որ դեղահաբի ակտիվ նյութերը ԴՆԹ բջիջներին թույլ չեն տալիս մուտացիայի ենթարկվել և մահանալ: Բացի այդ, այն վերականգնում է արդեն վնասված հյուսվածքները:

Որոշ գիտնականներ կարծում են, որ հրաշք դեղահաբի միակ բացասական կողմը նրա թանկ լինելն է: Սակայն ապագայում, երբ սկսվի դեղի զանգվածային վաճառքը, գինը հնարավոր է նվազի:
 

Ստեղծվել են ճառագայթման դեմ պայքարող դեղահաբեր