Citroen ընկերությունը աշնանը կներկայացնի «անճոռնի ճուտիկի» հետնորդին

12:52 • 04.01.13

Citroen ընկերությունը 2013թ. սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոշոուի շրջանակներում կներկայացնի 2CV մոդելի հետնորդի նախատիպը, որը ստացել է «անճոռնի ճուտիկ» մականունը: Դրանից մի քանի ամիս անց` 2014թ. գարնանը մեքենան սերիական արտադրության կդրվի, հաղորդում է AutoBild պարբերականը:

 

Ներկայում «անճոռնի ճուտիկը» ներկորպորատիվ E3 Essential անվանումն է կրում: Նորույթը պետք է կառուցվի C4 մեդելի հարթակի վրա, իսկ դրա գաբարիտային երկարությունը կկազմի 4,3 մետր:
Նորույթի արտաքինը նախատեսվում է իրականացնել C-Cactus կոնցեպտի ոճավորմամբ:


Մեքենայի շարժիչային գաման բաղկացած կլինի երկու 82 և 100 ձիաուժանոց բենզինային շարժիչներից, ինչպես նաև 92 ձիաուժանոց դիզելայինից:


Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, E3 Essential մոդելի գնի նվազեցման համար նախատեսվում է չներառել սենսորային էկրանով մուլտիմեդիական համակարգը, ինչպես նաև «մեկնարկ-կանգ» համակարգը:


Նորույթի բազային տարբերակի գինը 16 հազար եվրո կկազմի, որը իր նախորդից, ներկայում արտադրվող C4-ից, մոտ 2 հազար եվրոյով ցածր է:

http://img02.rl0.ru/c3d4073674df6c6f3f3c50cdb5b05d5c/340x255q90/mtr.rl0.ru/upload/5/0a/8c2b8942140b6a63e7803e3bd5667.jpeg

 

Citroen ընկերությունը աշնանը կներկայացնի «անճոռնի ճուտիկի» հետնորդին