Ձմռանը ցիտրուսային մրգերի սպառումը վնասակար է
Ձմռանը նարինջի, մանդարինի և այլ ցիտրուսայինների սպառումը ճնշում է մարդու իմունային համակարգը և առողջական խնդիրներ է առաջացնում, հաղորդում է utro.ru-ն՝ հղում կատարելով Independent News-ին:
Իր հետազոտությունների արդյունքում նման եզրակացության է հանգել Ավստրալիացի գիտնական դիետոլոգ Կարլ-Հայնց Վագները: Գիտնականը նման պնդում է անում, հիմնվելով հին չինական բժշկության տվյալների վրա, որտեղ առկա է ցիտրուսայինների օգտագործման խիստ սահմանափակումներ տարվա ցուրտ եղանակներին:
Գիտնականը խորհուրդ է տալիս դրանք փոխարինել սովորական մրգերով, բանջարեղենով, զանազան համեմունքներով, ներառյալ չամանը, կոճապղպեղը, դարչինը և այլն:










