2013-ին սմարթֆոններն առաջին անգամ կգերազանցեն անհատական համակարգիչներին՝ օգտատերերի քանակով. Morgan Stanley

23:23 • 04.01.13

2013-ը բեկումնային կլինի սմարթֆոնների համար` կանխորոշելով դրանց վճռորոշ գերազանցությունը անհատական համակարգիչների նկատմամբ, հայտնում է rbc.ru-ն, որը հղում է անում Morgan Stanley-ի ներդրումային բաժանմունքի վերլուծաբաններին, ըստ որոնց հենց սմարթֆոններն են ՏՏ ոլորտի ապագան:


Ըստ հետազոտության` 2013-ին բջջային համացանցի օգտատերերի թիվն առաջին անգամ կանցնի անհատական համակարգիչներով ինտերնետից օգտվողների թվից:

 

Նմանատիպ տեղաշարժ արձանագրվել էր 2012-ին, երբ սովորական հեռախոսները իրենց տեղը մեկընդմիշտ զիջել էին բջջային հեռախոսներին:


Ավելին` Morgan Stanley-ի փորձագետները կանխատեսել են, որ 2013-ը դառնալու է անհատական համակարգիչների մայրամուտի տարի: Հենց այս տարի է ձևավորվելու միտումը, որով պլանշետներն ու սմարթֆոնները դուրս են մղելու համակարգիչները:


Միտման ձևավորման գործում մեծ է 2012-ին ամենաաղմկոտ իրադարձություն անվանված գործարքի դերը, երբ Facebook-ը 736 մլն դոլարով ձեռք էր բերել Instagram լուսանկարչական ծառայությունը:
 

2013-ին սմարթֆոններն առաջին անգամ կգերազանցեն անհատական համակարգիչներին՝ օգտատերերի քանակով. Morgan Stanley