Իրանը ներկայացրել է իր նոր հարվածային ուղղաթիռը

10:20 • 04.01.13

Իրանում կայացել է ազգային արդյունաբերության ստեղծած Toufan 2 նոր հարվածային ուղղաթիռի հանրային ցուցադրությունը, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով PressTV-ին:

 

Արարողությանը ներկա է եղել երկրի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Նրա խոսքով, իրանական ուղղաթիռը նման օդային սարքերի նոր սերնդի ներկայացուցիչ է: Դրանում կիրառվել են աշխարհի առաջատար ռազմական տեխնոլոգիաները, որոնց թվում, մասնավորապես, նշանառության բարձր ճշտության համակարգերը:

 

Նախարարի խոսքով, իրանական նոր ուղղաթիռի` Toufan 2-ի, սերիական արտադրության մեկնարկից հետո երկրի զինված ուժերի հարվածային ուժը զգալի կավելանա:


Ուղղաթիռի տեխնիական հնարավորությունների վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվել, սակայն դատելով լուսանկարից, այն իրենից ներկայացնում է ամերիկյան AH-1J SeaCobra ուղղաթիռի կրկնօրինակը:

 

Իրանը ներկայացրել է իր նոր հարվածային ուղղաթիռը