Curiosity-ն «մարսյան ծաղիկ» է հայտնաբերել (լուսանկարներ)

16:39 • 05.01.13

Ամերիկյան Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի մակերևույթին լուսանկարել է տարօրինակ մի օբյեկտ, որն արդեն ստացել է «մարսյան ծաղիկ» անվանումը, հայտնում է topnews.ru-ն: NASA-ում չեն կարողանում հասկանալ, թե ինչ է հայտնվել կադրում:


Հայտնագործությունը կատարվել է Մարսի Yellowknife Bay կոչվող հատվածում:


Գիտնականները համադրել են մարսագնացի արած լուսանկարները՝ դարձնելով դրանք ավելի աղավաղված գույներով, որպեսզի հասկանան, թե ինչ տեսք կունենային մարսյան տարածքները Երկրի վրա:  Արդյունքում` գիտնականները նկարներից մեկի վրա հայտնաբերել են օբյեկտ, որը նման է ծաղկի: Այս մասին գրում է NEWSru.com կայքը:

 

Curiosity-ն «մարսյան ծաղիկ» է հայտնաբերել (լուսանկարներ)