Գիտնականներն առաջարկել են մարզադահլիճ բացել ՄՏԿ-ում

20:29 • 05.01.13

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի մասնագետներն առաջարկում են Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) թիվ 1 գիտա-էներգետիկ մոդուլը վերափոխել բուժկետի կամ մարզադահլիճի, հայտնում է Взгляд-ը:

 

«Այժմ քննարկվում է, թե ինչ կարող է լինել տիեզերակայանի այդ մասում: Առաջարկում ենք այնտեղ բուժկետ ստեղծել` անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Կամ միգուցե մարզադահլիճ, որտեղ կլինեն մարզասարքեր»,- պատմել է ինստիտուտի տնօրեն Իգոր Ուշակովը:

 

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ առաջարկը հավանության է արժանացել «Ռոսկոսմոս» -ի և «Էներգիա» ընկերության կողմից:


 

Գիտնականներն առաջարկել են մարզադահլիճ բացել ՄՏԿ-ում