Microsoft-ը Պենտագոնի հետ 618 մլն դոլար արժողության պայմանագիր է կնքել
Microsoft կորպորացիան հաղթել է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարած ծրագրային ապահովման վերաբերյալ մրցույթում, հայտնում է Газета-ն` վկայակոչելով Bloomberg գործակալությանը:
Մրցույթին մասնակցել է ևս 6 ընկերություն, սակայն դրանց անունները չեն հաղորդվում:
618 մլն դոլար արժողության պայմանագրի համաձայն` Պենտագոնի 1.5 մլն համակարգիչ հասանելիություն կստանա Microsoft-ի վերջին մշակումներին, ներառյալ` Windows 8-ին, Microsoft Office 2013-ին և նիշքերի փոխանակման SharePoint 2013 հարթակին:
Փորձագետները նշում են, որ պայմանագրի կնքումը Microsoft-ի համար լավ գովազդ է և կօգնի Windows 8-ի առաջմղմանը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ այս փաստաթուղթը չի նշանակում, որ Պենտագոնը կանցնի այս օպերացիոն համակարգին, այն ենթադրում է ընդամենը հասանելիություն Windows 8-ին, սակայն դրա օգտագործումը պարտադիր չէ:










