Polaroid-ը պլանշետ է թողարկել երեխաների համար
Polaroid-ը Android 4.0-ի հիմքի վրա 7 մատնաչափանոց պլանշետ է ներկայացրել, որը նախատեսված է փոքր տարիքի երեխաների համար, հայտնում է Lenta-ն:
«Մեծահասակների սարքերից» սա առանձնանում է իր պատյանի պաշտպանվածությամբ. կողային մասերում ռետինե բամփերներ են, ինչպես նաև «ծնողների վերահսկման» միջոցներ (դրանք թույլ են տալիս երեխային զերծ պահել համացանցում անցանկալի շփումներից):
Պլանշետն առանձնանում է նաև «մանկական» ծրագրերի մեծ տեսականիով: Ծրագրերի թվում են ֆոտոխմբագիրը, «երաժշտական ստուդիան», մանկական տեսապարունակության հոսքային դիտման հավելյալ ծրագիր, նկարչության ծրագիր և 10 ինտերակտիվ գիրք:
480 – 800 կետանոց էկրանով, Cortex A8 պրոցեսորով, 512 ՄԲ օպերատիվ և 8 ԳԲ ներքին հիշողությամբ, 2 մեգապիքսելանոց տեսախցիկով, Wi-Fi-ի ու USB-ի հնարավորություններով սարքն արդեն վաճառքում է` 149,99 ԱՄՆ դոլար արժեքով:










